Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Որքա՞ն է ՀՀ զինանշանն անարգելու (պղծելու) գինը

Որքա՞ն է ՀՀ զինանշանն անարգելու (պղծելու) գինը
05.04.2024 | 09:13

Դեռ փետրվարին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ)` վերջինիս նախագահ Հակոբյան Տիգրանի ձեռամբ կամ մասնակցությամբ անարգվեց (պղծվեց) ՀՀ զինանշանը:

Իսկ արդեն այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց մի նախագծի, ըստ որի, ՀՌՀ նախագահի մաքուր աշխատավարձը կկազմի 866 880 դրամ, իսկ ՀՌՀ անդամինը` 602 000 դրամ։

Ստացվում է, որ մեր երկրում մեծ ճշգրտությամբ որոշվեց ՀՀ զինանշանն անարգելու (պղծելու) գինը:

Հիշեցնեմ, որ փետրվարի սկզբին, Հակոբյան Տիգրանի մամուլի ասուլիսի ժամանակ պարզվեց, որ ՀՀ-ում պետական զինանշանից բացի կա նաև ՀՀ զինանշանի տիգրանհակոբյանական տարբերակը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

Լուսանկարում` ձախից ՀՀ զինանշանն է, աջից` ՀՀ զինանշանի տիգրանհակոբյանական տարբերակը:

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ